Իտալիայի վարչապետը խոստացել է հատուկ միջոցներ ձեռնարկել միգրանտների հոսքի դեմ պայքարելու համար
Իտալիայի վարչապետը խոստացել է հատուկ միջոցներ ձեռնարկել միգրանտների հոսքի դեմ պայքարելու համար

Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին խոստանում է հատուկ միջոցներ ձեռնարկել միգրանտների հոսքի դեմ պայքարելու համար։ Իտալիայի կառավարության ղեկավարի խոստումը վերաբերում է Հյուսիսային Աֆրիկայի ծովային շրջափակմանը։ Նշենք, որ Մելոնի հայտարարությունից մեկ շաբաթ առաջ Թունիսից ավելի քան 6 000 մարդ մեկ օրում ժամանել է Լամպեդուզա կղզի։

Մալոնին Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենին հրավիրեց Լամպեդուզա՝ պայմանները տեսնելու, և նաև կոչ արեց Թունիսի հետ ԵՄ միգրացիոն նոր համաձայնագիր կնքել:

Իտալիայի վարչապետն ասում է, որ Եվրոպային անհրաժեշտ է «պարադիգմային փոփոխություն»՝ Աֆրիկայում մի շարք գործոնների դեմ պայքարելու համար, ինչպիսիք են հակամարտությունները, անկայունությունը, հացահատիկի գների աճը և կլիմայական ճգնաժամերը:

Միաժամանակ Գերմանիայի կառավարությունն ասում է, որ երկիրը ցանկանում է կրկին կամավոր կերպով ընդունել միգրանտներին Իտալիայից։

«Կամավոր ընդունելության ընթացակարգը կասեցվել է, քանի որ Իտալիան պատրաստակամություն չի ցուցաբերել վերադարձնել մարդկանց Դուբլինի ընթացակարգով։ Այժմ, իհարկե, պարզ է, որ մենք կկատարենք համերաշխության պարտավորությունը»,- ասել է Գերմանիայի ՆԳ նախարար Նենսի Ֆեսերը։

Համերաշխության մեխանիզմը ԵՄ որոշ երկրների, այդ թվում՝ Գերմանիայի հետ համաձայնեցվել էր անցյալ տարվա հունիսին։