Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին կոալիցիոն գործընկերներից պահանջում է միասնություն՝ որպես պաշտոնում մնալու պայման
Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին կոալիցիոն գործընկերներից պահանջում է միասնություն՝ որպես պաշտոնում մնալու պայման։
Սենատում ունեցած իր ելույթում Մարիո Դրագին ներկայացրել է Իտալիայի առջև ծառացած խնդիրներն ու մարտահրավերները, ներառյալ սոցիալական անհավասարությունը, գների աճը և Ուկրաինայում շարունակվող պատերազմը: Վարչապետը քաղաքական կուսակցություններից աջակցություն է պահանջում:
Մարիո Դրագին հրաժարական տվեց անցյալ շաբաթ այն բանից հետո, երբ «5 աստղի շարժումը» բոյկոտեց էներգետիկ օրինագծի քվեարկությունը՝ կասկածի տակ դնելով կառավարության ապագան: Սակայն Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան չի բավարարել Մարիո Դրագիի հրաժարականի պահանջը։