Իտալիայի ներքին գործերի նախարար. Իսպանիայից ժամանած ճանապարհորդների ստուգումը կշարունակվի, քանի դեռ գոյություն ունեն անօրինական միգրացիայի հետ կապված անվտանգության ռիսկերը
Իտալիայի ներքին գործերի նախարար Մատեո Պիանտեդոզին հայտարարում է, որ Հռոմը կշարունակի Իսպանիայից ժամանած ճանապարհորդների ստուգումը, քանի դեռ գոյություն ունեն անօրինական միգրացիայի հետ կապված անվտանգության ռիսկերը։
Պիանտեդոզիի խոսքով՝ Շենգենյան համաձայնագրի կասեցման որոշումը չի վերանայվի մինչև օգոստոսի 15-ը։ Նրա հայտարարությամբ՝ այս որոշումը լիովին համապատասխանում է եվրոպական օրենսդրությանը։ Իտալիայի ներքին գործերի նախարարը նշել է, որ այս միջոցառումները քաղաքական սպեկուլյացիա չեն Իսպանիայի դեմ և ծառայում են երկրի ազգային անվտանգության պաշտպանությանը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ից Իտալիայի օդանավակայաններում և ծովային նավահանգիստներում ընթանում է Իսպանիայից մուտք գործած անձանց ընտրողական ստուգում։ Նշված գործընթացը սկսվել է Սեուտայում միգրացիոն ճգնաժամի պատճառով Շենգենյան համաձայնագրի ժամանակավոր կասեցումից հետո։ Ի պատասխան՝ Իսպանիան հայտարարել է, որ օգոստոսի 8-ից սեպտեմբերի 7-ը սահմանային վերահսկողություն կմտցնի Իտալիայից երկիր ժամանող անձանց համար։