Իտալիայի նախագահը լուծարել է խորհրդարանը

22:45, 21.07.2022

Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան լուծարել է խորհրդարանը։ Սերջիո Մատարելլայի խոսքով՝ ստեղծված քաղաքական իրավիճակը հաշվի առնելով՝ խորհրդարանը լուծարելու որոշումն անխուսափելի է։

Այսպիսով, Իտալիայում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն 70 օրից։ Վերջին չորս տարում սա Իտալիայի երկրորդ խորհրդարանական ընտրությունները կլինեն։

Մինչ այդ Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին հրաժարակի մասին դիմումով դիմել էր նախագահին։ Սրա պատճառը նրա իշխող կոալիցիայի լուծարումն էր։ Իտալիայի իշխող կոալիցիան փլուզվեց այն բանից հետո, երբ Դրագիի կոալիցիոն հիմնական գործընկերները չկարողացան մասնակցել կառավարությանը վստահության քվեին, ինչը ազդարարեց իշխանության քաղաքական ճեղքվածքը, որը շարունակվում է արդեն 18 ամիս:

Նմանատիպ