Իտալիայի Էմիլիա Ռոմանիա շրջանում ջրհեղեղի պատճառով ավելի քան 1000 մարդ է տարհանվել
Իտալիայի Էմիլիա Ռոմանիա շրջանում ջրհեղեղի պատճառով ավելի քան 1000 մարդ է տարհանվել

Իտալիայի Էմիլիա Ռոմանիա շրջանում ջրհեղեղի պատճառով տարհանվել է ավելի քան 1000 մարդ։ Այս մասին հայտնում է ՌՈՅԹԵՐՍ-ը։

Ըստ լրատվամիջոցի՝ վերջին 48 ժամվա ընթացքում տարածաշրջանում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով հեղեղվել են բնակելի տներ, փակվել են դպրոցներ, դադարեցվել է երկաթուղային երթևեկությունը։

Ազգային հրշեջ վարչության տվյալներով՝ Էմիլիա Ռոմանիա նահանգում իրականացվել է ավելի քան 500 փրկարարական գործողություններ՝ ներառյալ ուղղաթիռների կիրառումը։

ՌՈՅԹԵՐՍ-ի փոխանցմամբ՝ ջրհեղեղներ կան նաև Տոսկանայի և Մարկեի շրջաններում։

Տեղեկության համար՝ Եվրոպայի կենտրոնական և արևելյան հատվածներում ջրհեղեղների հետևանքով զոհվել է 24 մարդ։ Բուդապեշտում Դանուբ գետի վարարման պատճառով ջրի տակ է անցել քաղաքի կենտրոնը, հեղեղվել է նաև երկրի խորհրդարանը։