Իտալիայի դպրոցներում ուսումնական գործընթացը կմեկնարկի սեպտեմբերի 14-ին, սակայն ուժի մեջ կմնա սոցիալական հեռավորության կանոնի պաշտպանությունը
Իտալիայի դպրոցներում ուսումնական գործընթացը կմեկնարկի սեպտեմբերի 14-ին, սակայն ուժի մեջ կմնա սոցիալական հեռավորության կանոնի պաշտպանությունը

Իտալիայի դպրոցներում ուսումնական գործընթացը կմեկնարկի սեպտեմբերի 14-ին, սակայն ուժի մեջ կմնա սոցիալական հեռավորության կանոնի պաշտպանությունը: Հայտարարությունն այս մասին արել է երկրի վարչապետ Ջուզեպպը Կոնտեն:

Կառավարության հայտարարությամբ, դպրոցները պարտավոր կլինեն դասասենյակներում նստարանները դասավորել մեկ մետր հեռավորությամբ: Բացի այդ, աշակերտները կսնվեն ոչ թե դպրոցի ճաշարանում, այլ՝ դասասենյակներում: Կրթության նախարարի խոսքով, նոր ուսումնական տարում աշակերտներն ավելի շատ ժամանակ կանցկացնեն բաց տարածքներում:

«Աշակերտներին տանք շնչելու հնարավորություն, ինչու ոչ: Ինչպես նաև, համեմատաբար փոքր տարիքի երեխաներին դուրս բերենք այգիներ, երբ եղանակը կտա դրա հնարավորությունը»,- հայտարարել է Իտալիայի կրթության նախարար Լուսիա Ազոլինան: