Իտալիայի դեսպան. Այսօր մենք նշում ենք Իտալիայի Հանրապետության օրը, մենք միշտ ձգտում ենք համագործակցության, խաղաղության և զարգացման ոչ միայն մեր երկրի, այլ նաև միջազգային հանրության
Իտալիայի դեսպան. Այսօր մենք նշում ենք Իտալիայի Հանրապետության օրը, մենք միշտ ձգտում ենք համագործակցության, խաղաղության և զարգացման ոչ միայն մեր երկրի, այլ նաև միջազգային հանրության

Այսօր մենք նշում ենք Իտալիայի Հանրապետության օրը, երբ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Իտալիան միապետությունից վերածվեց Իտալիայի Հանրապետության, կանանց առաջին անգամ ընտրելու իրավունք տրվեց, և դա շատ կարևոր պահ էր։ Այդ ժամանակից ի վեր Իտալիան աճում է, զարգանում, ինտեգրվում միջազգային հանրությանը, ՄԱԿ-ին,- ասել է Վրաստանում Իտալիայի դեսպան Մասիմիլիանո Դ’Անտուոնոն։

Դեսպանի խոսքով, վրացիներն ու իտալացիները շատ ընդհանրություններ ունեն:

«Հռոմը դարձավ Եվրամիության հիմնադիրներից մեկը, այս տարի «Մեծ յոթնյակի» նախագահն է Իտալիան։ Մենք միշտ ձգտում ենք համագործակցության, խաղաղության և զարգացման ոչ միայն մեր երկրի, այլ նաև միջազգային հանրության։ Ինչ վերաբերում է Վրաստանի և Իտալիայի երկկողմ համագործակցությանը, ապա մենք շատ նմանություններ ունենք՝ լինի դա սպորտի, գինու, թե ուտելու սերը, բայց նաև բիզնեսով զբաղվելը։ Դուք շատ ընկերասեր եք, և ուր էլ որ գնամ Վրաստանում, միշտ հանդիպում եմ մեկին, ով խոսում է իտալերեն, սիրում է Իտալիան, և նույնը տեղի է ունենում Իտալիայում, երբ նրանք այնտեղ հանդիպում են վրացիների»,- ասաց Իտալիայի դեսպանը։