Իտալիայի Բարի քաղաքում Վրաստանի քաղաքացիները կռվել են առևտրի տեղի պատճառով
Իտալիայում Վրաստանի քաղաքացիների միջև կռվի ժամանակ նրանցից մեկը ծանր տուժել է: Միջադեպը տեղի է ունեցել Բարի քաղաքում, երկաթուղու կայարանի մոտ:
Ականատեսների խոսքով, միջադեպի մասնակիցները չեն կարողացել բաժանել աևտրի վայրը: Սկզբում նրանք բառացի վիրավորել են միմյանց, իսկ արդյունքում միջադեպը վերաճել է կռվի: Վրացիներից մեկը կոտրել է շիշը և դրա միջոցով վիրավորել հակառակորդին:
Տուժածը տեղափոխվել է հիվանդանոց: Տեղի ունեցածի առնչությամբ շարունակվում է հետաքննությունը: