Իտալիայի արտգործնախարար. Իտալիան զինվորներ չի ուղարկի կռվելու Ուկրաինայում

15:18, 30.05.2024

Իտալիան զինվորներ չի ուղարկի Ուկրաինա կռվելու, հայտարարել է Իտալիայի արտգործնախարար Անտոնիո Տայանին։

Իտալիայի ԱԳ նախարարության ղեկավարի խոսքով՝ Ուկրաինայի տարածքում իտալական ռազմական զենք պետք է օգտագործվի։

«Մենք Ռուսաստանի հետ պատերազմի մեջ չենք, մեր տրամադրած ողջ օգնությունը, նույնիսկ ռազմական բնույթի, ծառայում է Ուկրաինայի անկախության պաշտպանությանը, ոչ թե Ռուսաստանի հետ պատերազմին։ Մենք ոչ մի իտալացի զինվոր չենք ուղարկելու կռվելու»,- ասել է Անտոնիո Տայանին։

Նմանատիպ