Իտալիայի առափնյա պահպանությունը 177 մարդու է փրկել լաստանավից, որը գիշերը հրդեհվել էր
Իտալական առափնյա պահպանությունը ուշ գիշերին հրդեհված լաստանավից 177 մարդու է փրկել։ Այդ թվում են անձնակազմի 27 անդամներ։
Լաստանավը իտալական Լամպեդուզա կղզուց շարժվում էր Պորտո-Էմպերդոկլես։
Ըստ առափնյա պահպանության տարածած հայտարարության՝ լաստանավը տեղափոխում էր 83 միգրանտի։
Նրանց խոսքով՝ բոլոր ուղեւորները տեղափոխվել են առափնյա պահպանության նավ և ճանապարհին են դեպի իրենց նպատակակետը, բացառությամբ երեք ուղևորների, որոնք վերադառնում են Լամպեդուզա։