Իտալիան Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթ է պատրաստում, որը ներառում է հակաօդային պաշտպանության Samp-T համակարգը
Իտալիան Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթ է պատրաստում, որը ներառում է հակաօդային պաշտպանության Samp-T համակարգը

Իտալիան Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթ է պատրաստում, որը ներառում է հակաօդային պաշտպանության Samp-T համակարգը։

Այս մասին Բեռլինում Ուկրաինայի վերակառուցման համաժողովում քննարկման ժամանակ հայտարարել է Իտալիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին։

Samp-T-ն ֆրանս-իտալական համակարգ է, որը կարող է միաժամանակ ոչնչացնել բազմաթիվ բալիստիկ հրթիռներ։

Անցյալ տարի Իտալիան և Ֆրանսիան այս տիպի մեկ համակարգ հանձնեցին Կիևին։

«Առաջին հերթին ես համաձայն եմ Դմիտրի Կուլեբայի հետ, երբ նա ասում է, որ Ուկրաինայի վերակառուցման առաջին ռազմավարությունը ենթակառուցվածքներն ու շենքերը հակաօդային պաշտպանության համակարգերով պաշտպանելն է։ Այդ իսկ պատճառով ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ Իտալիան պատրաստ է Samp-T համակարգով նոր ռազմական փաթեթ ուղարկել Ուկրաինայի հակաօդային պաշտպանությանը»,- ասել է Տայանին։

Իտալիայի արտաքին գործերի նախարարը հայտարարել է նաև Ուկրաինային 140 միլիոն եվրոյի փաթեթ հատկացնելու մասին, որը կօգտագործվի ենթակառուցվածքների, երկաթուղու, առողջապահության, գյուղատնտեսության և հանքարդյունաբերության ոլորտներում։