Իտալիան, որպես ԵԱՀԿ-ի նախագահող երկիր, աջակցում է Ժնևյան բանակցություններին. Վրաստանում Իտալիայի դեսպան
Իտալիայի դիրքորոշումն է, որ Ժնևյան բանակցությունները շարունակվեն,-այս հայտարարությունը արել է Վրաստանում Իտալիայի դեսպան, Էնրիկո Բարտոլին, ով հանդիպել է «Եվրոպական Վրաստան» կուսակցության անդամ Գիգի Ծերեթելիի հետ: Հանդիպմանը կողմերը զրուցել են բռնազավթված Ցխինվալիում մահացած Արչիլ Տատունաշվիլիի և ընդհանրապես բռնազավթված տարածաշրջաններում ստեղծված իրավիճակի մասին:
Ինչպես հանդիպման ժամանակ նշել է դեսպանը, Իտալիան, որպես ԵԱՀԿ-ի նախագահող երկիր, աջակցում է Ժնևյան բանակցություններին:
«Չենք ցանկանում, որ այս դժբախտ պատահարը բացասական ազդեցություն ունենա Ժնևյան բանակցությունների վրա և խափանել գործընթացները, մեր դիրքորոշումն է, որ Ժնևյան բանակցությունները շարունակվեն»,-ասել է Բարտոլին:
Բացի այդ, նրա խոսքերով Իտալիան ողջունում է հաշտեցման քաղաքականությունը, որը Վրաստանի իշխանությունները իրականացնում են բռնազավթված տարածաշրջաններում բնակվող անձանց նկատմամբ:
Գիգի Ծերեթելին իր հերթին հայտարարել է, որ հարկավոր է մեծացնել ճնշումը բռնազավթիչների նկատմամբ և այս հարցին լուծում տալ:
Հեղինակ -
Edgar Barsegyan