Իտալիան նոր կորոնավիրուսով մահացած մարդկանց քանակով գերազանցել է Չինաստանի ցուցանիշը
Իտալիան նոր կորոնավիրուսով մահացած մարդկանց քանակով գերազանցել է Չինաստանի ցուցանիշը

Իտալիայում կորոնավիրուսից մահացածների թիվը կազմել է 3 405: Այս մասին հայտնում են միջազգային լրատվամիջոցները: Վերջին 24 ժամվա ընթացքում Իտալիայում մահացել է 427 մարդ:

Նշված տվյալներով, Իտալիայում նոր կորոնավիրուսից մահացությունների քանակը գերազանցել է Չինաստանի տվյալները:

Չինաստանում նոր կորոնավիրուսից մահացել է մոտ 3 200 մարդ: