Իտալիան և Ֆրանսիան պայքարում են ջրհեղեղների դեմ, աղետի հետևանքով երկու մարդ է զոհվել
Իտալիան և Ֆրանսիան պայքարում են ջրհեղեղների դեմ, աղետի հետևանքով երկու մարդ է զոհվել

Իտալիայի հյուսիսում գտնվող Էմիլիա Ռոմանիա շրջանում արդեն մի քանի օր պայքարում են ջրհեղեղների դեմ։ Աղետի հետեւանքով մեկ մարդ է մահացել։ Տեղեկությունը տարածում են տեղական լրատվամիջոցները։

Վերջին երկու օրվա ընթացքում շրջանից տարհանվել է մոտ 3000 մարդ։

Միաժամանակ նրանք պայքարում են նաեւ Ֆրանսիայում տարերային աղետի դեմ։ Երկրի հարավում գտնվող Արդեշ դեպարտամենտում ջրհեղեղի հետևանքով մեկ մարդ է զոհվել։