Իտալական մամուլը հրապարակել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մահվան մի քանի հնարավոր պատճառներ

20:14, 21.04.2025

Իտալական հրատարակության տվյալներով՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մահվան պատճառը, հնարավոր է, կաթվածն է եղել։ Հրատարակությունը կոնկրետ մանրամասներ չի հաղորդում, սակայն նշում է, որ Սուրբ Աթոռը Հռոմի պապի մահվան պատճառի վերաբերյալ պաշտոնական հայտարարություն կտարածի առաջիկա ժամերի ընթացքում։

Մինչդեռ, մեկ այլ իտալական գործակալություն, հղում անելով աղբյուրներին, հաղորդում է, որ պապի մահվան պատճառը ուղեղի արյունազեղումն է եղել։ Նրանց խոսքով՝ մահը վրա է հասել հանկարծակի՝ ժամը 7:35-ին, և այն կապված չի եղել շնչառական պաթոլոգիաների հետ։

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը մահացել է 88 տարեկան հասակում։

Կարդինալ Խորխե Մարիո Բերգոլիոն ընտրվել է Կաթոլիկ եկեղեցու առաջնորդ 2013 թվականի մարտին, այն բանից հետո, երբ Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ը հրաժարական տվեց։ Նա առաջին լատինաամերիկացի ճիզվիտ պապն էր և եկեղեցու պատմության մեջ ամենատարեցներից մեկը։

Նմանատիպ