Իտալական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Սալեռնո քաղաքում բնակարաններ թալանելու մեղադրանքով ձերբակալվել է Վրաստանի ութ քաղաքացի
Իտալիայում բնակարաններ թալանելու մեղադրանքով Վրաստանի ութ քաղաքացի է ձերբակալվել։ Տեղեկությունը տարածում են իտալական լրատվամիջոցները՝ հիմնվելով երկրի ՆԳՆ-ի վրա։
Սալեռնո քաղաքում Վրաստանի քաղաքացիներ են ձերբակալվել։ Ըստ տեղեկությունների՝ նրանց մեծ մասը երկրում ապօրինի է եղել։
«Ես գոհունակություն և երախտագիտություն եմ զգում Սալեռնոյում նահանգի ոստիկանության կողմից այսօր իրականացված գործողության կապակցությամբ, որը մայրաքաղաքի դատախազության կողմից համակարգված հետաքննության մի մասն էր։ Արդյունքում ձերբակալվել են բնակարանների կողոպուտի մեջ մասնագիտացած խմբի անդամները»,- ասել է Իտալիայի ներքին գործերի նախարար Մատեո Պանտեդոսին։