Իտալական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Օլաֆ Շոլցը Ուկրաինայում խաղաղության նոր ծրագիր է պատրաստում, որը ներառում է ուկրաինական տարածքների մի մասի զիջում
Իտալական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Օլաֆ Շոլցը Ուկրաինայում խաղաղության նոր ծրագիր է պատրաստում, որը ներառում է ուկրաինական տարածքների մի մասի զիջում

Իտալական La Repubblica թերթը հայտնում է, որ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ուկրաինական հակամարտությունը կարգավորելու սեփական ծրագիր է պատրաստում։ Գերմանիայի կառավարությանն ու Սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցությանը մոտ կանգնած աղբյուրի խոսքով՝ Շոլցի ծրագիրը կարող է նմանվել նոր «Մինսկի համաձայնագրին» և նույնիսկ նախատեսում է Մոսկվային զիջել Ուկրաինայի տարածքների մի մասը։

Իտալական հրատարակության տվյալներով՝ տարածաշրջանային ու եվրոպական ընտրություններում ձախողումից հետո Գերմանիայի կանցլերը ցանկանում է «խաղալ ուկրաինական խաղաքարտին»՝ ամրապնդելու իր դիրքերը։ Հրատարակությունը նշում է նաև, որ ընդդիմադիր «Քրիստոնեա-դեմոկրատական ​​միությունը» իրեն դրդում է հակամարտությունը դադարեցնելու ուղիներ փնտրել։

Տեղեկության համար, ավելի վաղ հեռուստատեսային հարցազրույցում Շոլցն ասել էր, որ եկել է ժամանակը քննարկելու Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորումը։ Նրա խոսքով՝ ուկրաինական ճգնաժամի կարգավորման համար անհրաժեշտ է նոր գագաթնաժողով անցկացնել, որին պետք է մասնակցի նաեւ Ռուսաստանը։

Նշենք, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ով անցյալ շաբաթ հանդիպել էր Շոլցի հետ, իսկ հետո Չեռնոբիլի ֆորումին ժամանել էր Իտալիա, նույնպես ասել էր, որ որոշակի պլան է պատրաստում։ Նրա խոսքով՝ այս պլանը ինքը կներկայացնի ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենին և ԱՄՆ նախագահական ընտրությունների երկու թեկնածուներին՝ Դոնալդ Թրամփին և Քամալա Հարիսին։