Իտալական կողմը մեզ կայուն աջակցություն է հայտնել չճանաչման քաղաքականության ամրապնդման նպատակով. Վրաստանի ԱԳՆ
Իտալական կողմը մեզ կայուն աջակցություն է հայտնել չճանաչման քաղաքականության ամրապնդման նպատակով,- այս մասին հայտարարել են Վրաստանի արտաքին գործերի նախարարության մամլո և տեղեկատվության դեպարտամենտում, օկուպացված Ցխինվալիի դե ֆակտո արտաքին գործերի նախարարի Իտալիա, Սիցիլիա կղզի կատարած այցի և Ռանդացո քաղաքի քաղաքապետի հետ հանդիպման մասին:
Գերատեսչության տեղեկությամբ, Ռուսաստանի Դաշնությունը շարունակում է իր փորձերը, ստեղծել պատկերացում, թե միջազգային համադաշնությունն աջակցում և ճանաչում է օկուպացման ռեժիմները Վրաստանի Աբխազիա և Ցխինվալի շրջաններում:
«Իհարկե, Մոսկվայի այս ջանքերն ապարդյուն են, քանի որ միջազգային համադաշնությունը և, այդ թվում, Իտալիան, լիովին տեղեկացված են օկուպացված տարածքներում ընթացող անօրեն գործողությունների մասին և կայուն աջակցում են Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը:
Նշվածը ցույց է տալիս միայն այն, որ Ռուսաստանի Դաշնության ջանքերը Վրաստանի օկուպացված տարածնքերի «անկախության» աջակցության ուղղությամբ ապարդյուն են և այդ ֆոնին Մոսկվան նման «այցեր» կազմակերպելով փորձում է, օրինականացնել ապօրինի գործողությունները:
Շնորհակալություն ենք հայտնում միջազգային համադաշնությանը և այդ թվում Իտալիային, Վրաստանի օկուպացված շրջանների չճանաչման քաղաքականության աջակցության համար»,- հայտարարում են Վրաստանի արտաքին գերատեսչությունում: