Իտալական կողմը հաստատել է, որ զբոսաշրջային ավտոբուսում գտնվող Վրաստանի ոչ մի քաղաքացի չի տուժել. Վլադիմիր Կոստանտինիդ
Իտալական կողմը հաստատել է, որ զբոսաշրջային ավտոբուսում գտնվող Վրաստանի ոչ մի քաղաքացի չի տուժել. Վլադիմիր Կոստանտինիդ

Իտալական կողմը հաստատել է, որ զբոսաշրջային ավտոբուսում գտնվող Վրաստանի ոչ մի քաղաքացի չի տուժել֊, այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ, Վլադիմիր Կոնստանտինիդը։

Նրա խոսքով երկու մարդու հիվանդանոց են տեղափոխել միայն սթրեսից դուրս բերելու նպատակով։

Իտալիայում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը դուրս է եկել ճանապարհից, վթարի հետևանքով զոհվել է մեկ և տուժել առնվազն 15 մարդ: Բի Բի Սիի» լրատվությամբ ավտոբուսում գտնվում էին հիմնականում Ռուսաստանի քաղաքացիներ, ինչպես նաև զբոսաշրջիկներ արևելյան եվրոպայի երկրներից: Նախնական լրատվությամբ, վթարի ժամանակ ավտոբուսում եղել է 60 մարդ: Իտալիայում Ռուսաստանի և Հայաստանի դեսպանատները արդեն հաստատել են, որ տուժածների միջև կան իրենց քաղաքացիները: