«Իսթ Փոինթ»-ի հարևանությամբ անօթևան շների համար կացարան կկառուցվի
«Իսթ Փոինթ»-ի հարևանությամբ անօթևան շների համար կացարան կկառուցվի

Թբիլիսիում, «Իսթ Փոինթ» առևտրի կենտրոնի հարևանությամբ անօթևան շների համար կացարան կկառուցվի, այս մասին մայրաքաղաքի կառավարության նիստում հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։

Նրա խոսքով, շինարարության նպատակով պայմանագիր է կնքվում Թբիլիսիի քաղաքապետարանի գույքի կառավարման գործակալության և CBD Development ՍՊԸ-ի միջև։

«Շատ լավ նորություն ունենք, որը նախատեսում է խնդրի լուծում քաղաքապետարան-բիզնես փոխհամագործակցությամբ։ Թբիլիսիի քաղաքապետարանի գույքի կառավարման գործակալության և «CBD Development» ՍՊԸ-ի միջև ստորագրվում է համաձայնագիր, ըստ որի «Իսթ Փոինթ» առևտրի կենտրոնի հարևանությամբ կկառուցվի թափառող շների ապաստարան։ «CBD Development» ՍՊԸ-ն երկու տարվա ընթացքում 1 մլն 500 հազար լարի կներդնի Օրխևի բնակավայրում՝ Ախվլեդիանի II նրբանցքում գտնվող 9231 քմ հողատարածքում։ Պայմանագրի համաձայն՝ հողամասում կկառուցվեն շների թռչնանոցներ, գործող, կարանտինային տարածքներ և այլ օժանդակ շինություններ։ Ընկերությունը պարտավորվում է 150 անօթևան շների համար կացարան կազմակերպել։ Հողամասը ընկերությանը կտրվի անվճար՝ 15 տարի ժամկետով»,- ասել է Թբիլիսիի քաղաքապետը։

Կախա Կալաձեն նշել է նաև, որ աշխատանքներ են տարվում անօթևան կենդանիների խնդիրների կարգավորման իրավական դաշտի վրա, և քաղաքապետարանը պատրաստ է համապատասխանաբար ձեռնարկել բոլոր քայլերը օրենսդրական փոփոխություններից հետո։

«Անօթևան կենդանիների թեման քաղաքի ու ընդհանրապես երկրի լուրջ մարտահրավերներից է։ Թբիլիսին այս ուղղությամբ շատ լուրջ խնդիր ունի։ Այս ուղղությունը կարգի բերելու համար Թբիլիսիում արդեն վաղուց սկսել ենք աշխատանքները։ Առաջին բանը, որ պետք է արվի, իրավական դաշտը կազմակերպելն է ոչ միայն մայրաքաղաքում, այլև ողջ երկրում Հակառակ դեպքում անհնար կլինի լուծել նշված խնդիրը։ Նշված օրենքի նախագծի քննարկումն արդեն սկսվել է խորհրդարանում, անցկացվում են տարբեր տեսակի հանդիպումներ։ Հասարակական կազմակերպությունների ներգրավվածություն կա։ Բոլոր շահագրգիռ կողմերը հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ այս փոփոխությունների մասին։ Բազմիցս ասել եմ, որ քաղաքապետարանը պատրաստ է ձեռնարկել բոլոր այն քայլերը, որոնք կարևոր են օրենսդրական փոփոխություններից հետո նշված խնդրի լուծման համար»,- ասել է մայրաքաղաքի քաղաքապետը։