Իսրայելում Վրաստանի դեսպան Լաշա Ժվանիան զգուշացնում է երկրում գտնվող Վրաստանի քաղաքացիներին կոչ անելով պահպանել անվտանգության համապատասխան միջոցները։ Լաշա Ժվանիայի խոսքով՝ դեսպանությունը թեժ գիծ է գործարկել։
«Գազայի հատվածից հրթիռակոծության պատճառով Իսրայելի պաշտպանության նախարարությունը երկրի հարավից մինչև կենտրոն արտակարգ դրություն է հայտարարել (Աշկելոնից մինչև Շդերոտ, Բեեր Շևա, ներառյալ Թել Ավիվը): Միաժամանակ, ըստ տեղեկությունների, մի քանի ահաբեկիչներ ներթափանցել են Իսրայելի հարավային քաղաքներ։
Հիշեցնենք ահազանգի ազդանշանը միացնելու դեպքում անվտանգության կանոնները.
Շենքում գտնվելու դեպքում պետք է մտնել հատուկ պաշտպանված տարածք/կացարան, փակել դռներն ու պատուհանները:
Դրսում՝ եթե մոտակայքում հատուկ ապաստարան չկա կամ շենք չկա, պառկեք և գլուխը վերցրեք ափերի մեջ:
Տրանսպորտային միջոցում գտնվելու դեպքւոմ ՝ կանգ առեք, դուրս եկեք մեքենայից և մտեք մոտակա շենք կամ ապաստարան: Եթե մոտակայքում շենք կամ ապաստարան չկա, դուրս եկեք մեքենայից, պառկեք և գլուխը վերցրեք ափերի մեջ:
Քաղաքացիներին չի թույլատրվում կանգնել շենքի մուտքի մոտ, միջանցքներում:
Այլ հրահանգների բացակայության դեպքում կարող եք շենքը լքել տագնապի ազդանշանի ավարտից 10 րոպե անց:
Չի թույլատրվում մոտենալ նետված հրթիռին կամ այլ առարկայի: Նման դեպքում քաղաքացիներին կոչ արեք չմոտենալ օբյեկտին/արձակված հրթիռին և տեղեկացնել ոստիկանությանը.
Իսրայելում գտնվող զբոսաշրջային նպատակներով մարդիկ պետք է ձեռնպահ մնան հյուրանոցներից դուրս գալ :
Հետագա հրահանգների համար մնացեք լրատվամիջոցների հետ: Անհրաժեշտության դեպքում զանգահարել թեժ գիծ +972526919092; +972 52-8888513; +972 54-7386813;
Մենք խաղաղություն ենք մաղթում Իսրայելին և Իսրայելի ժողովրդին»,- գրել է Լաշա Ժվանիան։
Գազայի հատվածից այսօր՝ լուսադեմին, հրթիռներ են արձակվել Իսրայելի ուղղությամբ։ ՀԱՄԱՍ-ը ստանձնել է հարձակման պատասխանատվությունը։ Իսրայելի պաշտպանության ուժերը պատերազմական դրություն են հայտարարել Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ հրթիռակոծության պատճառով։