Իսրայելում տասնյակ հազարավոր մարդիկ հերթական անգամ բողոքել են կառավարության նախաձեռնած արդարադատության բարեփոխումները

12:21, 06.08.2023

Իսրայելում տասնյակ հազարավոր մարդիկ հերթական անգամ բողոքել են կառավարության նախաձեռնած արդարադատության բարեփոխումները: Ցույցի մասնակիցները դուրս են եկել Թել Ավիվի փողոցներ և կառավարությունից պահանջել դադարեցնել բարեփոխումները։

Օրենսդրական փոփոխությունները նախատեսում են սահմանափակել Գերագույն դատարանի լիազորությունները, ինչը, ըստ հանրահավաքի մասնակիցների, սպառնում է ժողովրդավարությանը։

Իսրայելի կառավարությունն իր հերթին պնդում է, որ բարեփոխումներն անհրաժեշտ են իշխանության ճյուղերի միջև մինչ այժմ խախտված հավասարակշռությունը վերականգնելու համար։

Նմանատիպ