Իսրայելում պատանդների ընտանիքի անդամները համազգային ցույցեր են հայտարարում
Իսրայելում պատանդների ընտանիքների անդամները ակցիաներ են հայտարարում ողջ երկրում։
Սոցցանցերում տարածված հայտարարության մեջ նրանք գրում են, որ լայնածավալ ցույցեր են անցկացվելու Երուսաղեմում՝ վարչապետի նստավայրի մոտ, ինչպես նաև Թել Ավիվի Բեգին դարպասի և Կեսարիայի վարչապետի տան մոտ։
Բացի այդ, դատավորի որոշմամբ, այսօր տեղական ժամանակով ժամը 18:00-ին պետք է դադարեցվի «Համաս»-ի կողմից առևանգված պատանդներին ազատ արձակելու մասին համաձայնագրի ստորագրման պահանջով շարունակվող գործադուլը։ Ինչպես հայտնում են լրատվամիջոցները, դատարանը գտել է, որ համընդհանուր գործադուլը քաղաքական բնույթ է կրում։