Իսրայելում պատանդների ընտանիքի անդամները երկրորդ օրն է ցույց են անցկացնում Բենիամին Նեթանյահուի նստավայրի մոտ
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի նստավայրի մոտ բողոքի ցույցը շարունակվում է։ Հունիսի 20-ին նստավայրում հավաքվել են պատանդների ընտանիքների անդամները։
Ցույցի մասնակիցները պահանջում են Գազայի հատվածում պատանդներին ազատ արձակելու համաձայնություն։
Հանրահավաքի մասնակիցները քննադատել են կառավարությանը Համասի հետ պատերազմը կարգավորելու անկարողության և Հեզբոլլահի հետ լարվածության համար։
Ինչպես հանրահավաքի մասնակիցներից մեկն է ասում, հավաքվածները ցանկանում են ունենալ իշխանություն, որը «աշխատի հանուն ժողովրդի և կփորձի վերադարձնել պատանդներին»։