Իսրայելում Մեծ Բրիտանիայի դեսպան. Մեզ պետք է, որ Իսրայելը հաղթի, Համասը չպետք է մնա Գազայի վերահսկողության տակ, միևնույն ժամանակ Իսրայելը պետք է հետևի պատերազմի օրենքներին
Մեզ Իսրայելի հաղթանակն է պետք, «Համասը» չպետք է մնա Գազայի հատվածի վերահսկողության տակ, ասել է Իսրայելում Մեծ Բրիտանիայի դեսպան Սայմոն Ուոլթերսը։
Նրա խոսքով՝ Իսրայելը պետք է հետևի պատերազմի օրենքներին։
Ուոլթերսի խոսքով՝ Մեծ Բրիտանիան անհանգստացած է հրեական համայնքի դեմ հակասեմիտիզմի աճով։
«Մենք չափազանց մտահոգված ենք հակասեմիտիզմով։ Մտահոգիչն այն է, որ ցույցերի ժամանակ մենք տեսանք հակասեմական կարգախոսներ և ջիհադին աջակցելու կոչեր: Կառավարությունն արձագանքում է սրան, նա լուրջ է վերաբերվում Մեծ Բրիտանիայում հրեաների անվտանգությանը»,- ասել է Ուոլթերսը։