Իսրայելում կառավարության հրաժարականի և ընտրությունների անհապաղ նշանակման պահանջով ցույց է տեղի ունեցել
Թել Ավիվում բողոքի ցույցի մասնակիցները պահանջում էին անհապաղ ընտրություններ նշանակել Իսրայելում։
Ըստ իսրայելական լրատվամիջոցների՝ ցուցարարները հավաքվել են Հաբիմա հրապարակում եւ քննադատել կառավարությանը։ Նրանցից ոմանք ասում են, որ Իսրայելի իշխանությունները տեղեկացված են եղել ՀԱՄԱՍ-ի կողմից հոկտեմբերի 7-ի հարձակման նախապատրաստման մասին և անտեսել են այդ հաղորդագրությունները։
Ցուցարարները պահանջում էին բարձրացնել անձամբ վարչապետ Բենիամին Նեթանյահուի պատասխանատվության հարցը։
Ցուցարարների կարծիքով՝ Նեթանյահուն և նրա կառավարությունը պետք է հրաժարական տան, և երկրում պետք է ընտրություններ անցկացվեն։