Իսրայելում հրթիռակոծության արդյունքում մեկ մարդ զոհվել է, երեքը՝ վիրավորվել, հարձակման պատասխանատվությունը ստանձնել է ՀԱՄԱՍ-ը
Այսօր՝ լուսադեմին, Գազայի հատվածից հրթիռներ են արձակվել Իսրայելի ուղղությամբ։ Իսրայելի մեկ քաղաքացի զոհվել է, երեքը՝ վիրավորվել։ Տեղեկությունը տարածում է «CNN»-ը։
ՀԱՄԱՍ-ը ստանձնել է հարձակման պատասխանատվությունը։ Հրթիռային հարձակումից առաջ Իսրայելի տարածք են մտել նաեւ պաղեստինյան գրոհայինների խումբ։
«Համաս» խմբավորման տարածած աուդիո հայտարարության մեջ ասվում է, որ «Ալ-Աքսա փոթորիկ» գործողությունը սկսվել է, իսկ օդանավակայաններն ու ռազմական օբյեկտները պաղեստինյան գրոհայինների թիրախում են։
Միջադեպի պատճառով Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Անվտանգության խորհուրդ է հրավիրել։