Իսրայելում հրթիռակոծման հետևանքով զոհվել է 5 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 100-ը
Իսրայելի առնվազն հինգ քաղաքացի է զոհվել, ավելի քան 100-ը՝ վիրավորվել Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ հրթիռակոծության հետեւանքով,- գրում է «Times of Israel»-ը։
ՀԱՄԱՍ-ը ստանձնել է հարձակման պատասխանատվությունը։ Հրթիռային հարձակումից առաջ Իսրայելի տարածք են մտել նաեւ պաղեստինյան գրոհայինների խումբ։
Ըստ լրատվամիջոցի՝ «Համաս» խմբավորման տարածած աուդիո հայտարարության մեջ ասվում է, որ սկսվել է «Ալ-Աքսա փոթորիկ» գործողությունը, իսկ օդանավակայաններն ու ռազմական օբյեկտները պաղեստինյան գրոհայինների թիրախում են։ Հայտարարության մեջ նշվում է, որ «Համասը» 5000 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ։
Բացի այդ, փակվել են Իսրայելի հարավային և կենտրոնական շրջանների մի քանի օդանավակայաններ։
Միջադեպի պատճառով Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Անվտանգության խորհուրդ է հրավիրել։
Գազայի հատվածից այսօր՝ լուսադեմին, հրթիռներ են արձակվել Իսրայելի ուղղությամբ։