Իսրայելում հազարավոր մարդիկ են հավաքվել՝ պահանջելով իշխանափոխություն
Իսրայելում հազարավոր մարդիկ են հավաքվել՝ պահանջելով իշխանափոխություն

Իսրայելում հազարավոր մարդիկ հավաքվել են Կնեսետի շենքի մոտ՝ պահանջելով իշխանափոխություն։

Տեղեկությունը տարածում է «Ռոյթերս»-ը։

Քաղաքացիները պահանջում էին նոր կառավարության նշանակում և վարչապետ Բենիամին Նեթանյահուի հրաժարականը։

«Պատանդները Գազայի հատվածում են գտնվում ավելի քան ութ ամիս, և մենք իրականում ոչինչ չենք անում նրանց վերադարձնելու համար»,- ասել է ցույցի մասնակիցներից մեկը։

Ցուցարարները քննադատում են Նեթանյահուի որոշումները ՀԱՄԱՍ-ի դեմ պայքարում։