Իսրայելում հազարավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել՝ պահանջելով արտահերթ ընտրություններ
Իսրայելում հազարավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել՝ պահանջելով արտահերթ ընտրություններ։
Reuters-ի փոխանցմամբ՝ քաղաքացիները պահանջում են վարչապետ Բենիամին Նեթանյահուի հրաժարականը եւ հոկտեմբերի 7-ի հարձակումից հետո ՀԱՄԱՍ-ի գերության մեջ գտնվող 133 պատանդների ազատ արձակումը։
Բողոքի ցույցեր են անցկացվել ինչպես Թել Ավիվում, այնպես էլ Երուսաղեմում՝ Նեթանյահուի նստավայրի մոտ։