Իսրայելում հազարավոր ցուցարարներ միացել են Քնեսեթի մոտ տեղի ունեցող ցույցին
Իսրայելում հազարավոր ցուցարարներ միացել են Քնեսեթի մոտ տեղի ունեցող ցույցին։ Հանրահավաքի մասնակիցները պահանջում են արտահերթ ընտրությունների նշանակում և պայմանավորվածություն ձեռք բերել, որը նախատեսում է ազատ արձակել պատանդներին։
Հանրահավաքին ներկա են նաեւ խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորները։
«Մենք պետք է գնանք ընտրությունների, փոխենք իշխանությունը»,- ասում են ցուցարարները։
Քնեսեթի մոտ ելույթից հետո ցուցարարները պատրաստվում են երթով շարժվել դեպի Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի նստավայր։