Իսրայելում հայտարարվել է խիստ կարանտին

09:33, 06.01.2021

Իսրայելում հայտարարվել է խիստ կարանտին: Ինչպես նշում է «Գարդիանը», կարանտինն ուժի մեջ է մտնելու հինգշաբթի օրը և տևելու է առնվազն երկու շաբաթ:

Համապատասխան որոշումը կառավարությունը կայացրել է այն բանից հետո, երբ երկրում վարակման ամենօրյա դեպքերի թիվը հասել է ութ հազարի:

Կառավարությունում հայտարարում են, որ Իսրայելում արդեն շրջանառվում է Մեծ Բրիտանիայում հաստատված կորոնավիրուսի նոր տեսակը, որն արագորեն տարածվում է:

«Մեզ անհրաժեշտ է խիստ կարանտին սահմանել: Մենք գտնվում ենք համաշխարհային համավարակի մեջ, որը շատ արագ տարածվում է Բրիտանական նոր տեսակի պատճառով: Այն հասել է Իսրայել և վտանգում է շատ մարդկանց կյանքը», – հայտարարել է երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուն:

Նմանատիպ