Իսրայելում հակակառավարական ցույցի ժամանակ ոստիկանությունը ջրցան մեքենաներ է կիրառել ցուցարարներին ցրելու համար, մի քանի ցուցարարներ ձերբակալվել են
Իսրայելում հակակառավարական ցույցի ժամանակ ոստիկանությունը ջրցան մեքենաներ է կիրառել ցուցարարներին ցրելու համար, մի քանի ցուցարարներ ձերբակալվել են

Իսրայելում հերթական հակակառավարական ցույցն է տեղի ունեցել: Թել Ավիվում հազարավոր ցուցարարներ են հավաքվել:

Ցուցարարները փակել են քաղաքի մայրուղիները։ Հանրահավաքի մասնակիցների հայտարարությամբ, իրենց հիմնական պահանջը իշխանափոխությունն ու պատանդներին ազատ արձակելն է։

Լրատվամիջոցների տեղեկություններով՝ Թել Ավիվում ցույցի ժամանակ ոստիկանների և ցուցարարների միջև առերեսում է տեղի ունեցել, որից հետո ոստիկանությունը ջրցան մեքենաներ է կիրառել՝ ցուցարարներին ցրելու համար։

Հանրահավաքի ժամանակ մի քանի մարդ ձերբակալվել է։