Իսրայելում հակակառավարական բողոքի ցույցեր են անցկացվել
Իսրայելում հակակառավարական բողոքի ցույցեր են անցկացվել։
Թել Ավիվում հավաքվել են ցուցարարներ՝ կոչ անելով Իսրայելի կառավարությանը դադարեցնել Ղազայում հակամարտությունը։ Ցուցարարները ձեռքներին պահել են Իսրայելի դրոշներ և պաստառներ՝ կոչ անելով կառավարությանը կնքել պատերազմը դադարեցնելու և պատանդներին ազատ արձակելու համաձայնագիր։
Ինչպես հաղորդում են լրատվամիջոցները՝ հղում անելով անանուն աղբյուրին, Ղազայում հրադադարի շուրջ բանակցությունները փակուղի են մտել։ Պաղեստինի առողջապահության նախարարության տվյալներով՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Ղազայում սպանվել է ավելի քան 57,000 պաղեստինցի, որոնց մեծ մասը քաղաքացիական անձինք են եղել։