Իսրայելում երկրորդ օրն է շարունակվում են վարչապետ Բենիամին Նեթանյահուի հրաժարականի պահանջով ցույցերը
Իսրայելում վարչապետ Բենիամին Նեթանյահուի հրաժարականի պահանջով բողոքի ցույցերը շարունակվում են արդեն երկրորդ օրն է։ Երեկ հազարավոր մարդիկ միացել են Երուսաղեմի փողոցներում անցկացվող հակակառավարական ցույցին։
«Սի Էն Էն»-ի տեղեկություններով՝ այսօր ցույցի մասնակիցները ցուցանակներով եկել են Իսրայելի խորհրդարանի մոտ։ Նրանք վանկարկել են Նեթանյահուի հրաժարականի հետ կապված կարգախոսներ։
Ցուցարարները վարչապետին մեղադրում են այն բանում, որ նա չկարողացավ լուծել Գազայի հատվածում պատանդների ազատ արձակման հարցը։
Բողոքի ակցիայի կազմակերպիչները մտադիր են մնալ Իսրայելի խորհրդարանի մոտ մինչև չորեքշաբթի, երբ խորհրդարանը կվերսկսի աշխատանքը գարնանային արձակուրդից հետո:
Հիշեցնենք, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ինքը հերքում է արտահերթ ընտրությունների մասին ենթադրությունները եւ հայտարարում, որ դրանից կշահի միայն «Համասը»։