Իսրայելում երեկ տեղի ունեցած հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Համաս»-ը
«Համասը» ստանձնել է Թել Ավիվում երեկ տեղի ունեցած հարձակման պատասխանատվությունը։
Խմբավորման տվյալներով՝ երկու ահաբեկիչներ Մոհամմադ Մեսեքը և Ահմեդ Հիմունը եղել են «Համաս»-ի անդամներ։
Յաֆայի երկաթուղային կայարանի մոտ տեղի ունեցած հրաձգության հետեւանքով յոթ մարդ է մահացել, այդ թվում՝ Վրաստանի մեկ քաղաքացի։ 16 մարդ վիրավորվել է։ Իրավապահների տվյալներով՝ հարձակումն իրականացրած երկու ահաբեկիչներն էլ վնասազերծված են։