Իսրայելն ազատ է արձակել պաղեստինցի բանտարկյալներին
Իսրայելը ազատ է արձակել պաղեստինցի բանտարկյալներին այն բանից հետո, երբ գործընթացը կասեցվել է Գազայի հատվածի հարավում գտնվող Խան Յունիսում քաոսային իրադարձությունների պատճառով։
Խան Յունիսում պատանդներին տեղափոխելու ժամանակ դեպքի վայրում մեծ բազմություն է հավաքվել՝ քաոս առաջացնելով, իսկ բանտարկյալներին տեղափոխող ավտոբուսներին հրահանգվել է վերադառնալ բանտեր։ Իրադարձությունները հատկապես սրվեցին, երբ ամբոխի մեջ նկատվեց 80-ամյա իսրայելցի պատանդի։
Միաժամանակ իսրայելցի պատանդների համակարգողը հայտնել է, որ Իսրայելը պատրաստվում է հրադադարի համաձայնագրի երկրորդ փուլին։ Գալ Հիրշը նշել է, որ Իսրայելը վճռական է տրամադրված բոլոր պատանդներին տուն վերադարձնելու հարցում:
«Մենք այժմ պատրաստվում ենք շարունակել բանակցությունները՝ սկսելու համաձայնագրի երկրորդ փուլը», – ասել է Հիրշը։
Հիշեցնենք, որ, ըստ տեղեկությունների, բանակցությունները կանցկացվեն երկրորդ փուլի շրջանակներում, որը պետք է ներառի մնացած պատանդների ազատումը, իսրայելական զորքերի ամբողջական դուրսբերումը Գազայից և «կայուն խաղաղության վերականգնումը»։ Այս փուլը պետք է սկսվի 16-րդ օրը: Երրորդ և վերջին փուլը ներառում է Գազայի վերակառուցումը, որը կարող է տևել տարիներ, ինչպես նաև մնացած պատանդների մարմինների վերադարձը: