Իսրայելից Վրաստան երկու չվերթ է իրականացվել, ուղևորների թվում եղել են Վրաստանի տասնյակ քաղաքացիներ
Իսրայելից Վրաստան երկու չվերթ է իրականացվել, ուղևորների թվում եղել են Վրաստանի տասնյակ քաղաքացիներ

Այս գիշեր Թել Ավիվից Թբիլիսիի միջազգային օդանավակայան երկու չվերթ է իրականացվել։ Ուղևորների թվում եղել են Վրաստանի տասնյակ քաղաքացիներ։

Չվերթներից մեկն իրականացրել է «Georgian Airways»-ը, որը տեղափոխել է Վրաստանի մոտ 60 քաղաքացու, այդ թվում՝ մանկահասակ երեխաների։

Քաղաքացիների խոսքով՝ Իսրայելում իրավիճակը դեռ ծանր է, թռիչքից առաջ Թել Ավիվի օդանավակայանում ահազանգեր են հնչել։ Նրանց տվյալներով՝ Իսրայելում Վրաստանի դեսպանությունը մշտական ​​կապի մեջ է Իսրայելում բնակվող վրացիների հետ։