Իսրայելից Վրաստան երկու չվերթ է իրականացվել, ուղևորների թվում եղել են Վրաստանի մի քանի տասնյակ քաղաքացիներ
Իսրայելից Վրաստան երկու չվերթ է իրականացվել, ուղևորների թվում եղել են Վրաստանի մի քանի տասնյակ քաղաքացիներ

Այս գիշեր Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան միջազգային օդանավակայանում երկու չվերթ է իրականացվել Իսրայելից։ Ուղևորների թվում եղել են Վրաստանի մի քանի տասնյակ քաղաքացիներ։

Նրանց տեղեկություններով՝ Իսրայելում լարված իրավիճակ է։ Ինչպես լրագրողներին ասացին, Իսրայելում կրակոցների ձայներ են լսվում, եղել են ներխուժման դեպքեր։

Ինչ վերաբերում է ուղևորությանը, Իսրայելից ժամանած քաղաքացիները հայտնում են, որ ճանապարհորդել են առանց խնդիրների։