Իսրայելի զինված ուժերը հաստատում են հինգ պատանդների մահը
Իսրայելի զինված ուժերը հաստատում են հինգ պատանդների մահը

Իսրայելի զինված ուժերը հաստատում են հինգ պատանդների մահը։

Ըստ իսրայելական լրատվամիջոցների՝ խոսքը հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի կողմից իրականացված հարձակման ժամանակ առեւանգված անձանց մասին է։ Մահացածների ընտանիքի անդամներն արդեն տեղեկացվել են։

Լրատվամիջոցների տեղեկություններով՝ մահացածներից մեկը 26-ամյա երաժիշտ է, որին առևանգել էին փառատոնից։ Մահացածներից չորսը Նիր Օզի բնակիչներ են։ Նրանցից մեկը 75-ամյա Էլիախ Մարգալիտն է, ում դուստրը երեկ ազատվել էր գերությունից։