Իսրայելի յոթ քաղաքացիներ ձերբակալվել են Իրանի օգտին լրտեսելու մեղադրանքով
Իսրայելի յոթ քաղաքացիներ ձերբակալվել են Իրանի օգտին լրտեսելու մեղադրանքով։ հայտնում է Times of Israel-ը։
Ըստ դատախազների՝ մեղադրյալները հարյուրավոր առաջադրանքներ են կատարել Թեհրանի համար։ Ձերբակալվածները մեղադրվում են Իսրայելի Պաշտպանության բանակի բազաների և օբյեկտների մասին լուսանկարելու և տեղեկություններ հավաքելու մեջ։
Դատախազների խոսքով՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մեղադրյալները տարբեր առաջադրանքներ են կատարել Իրանի հետախուզական գործակալությունների համար և կապի մեջ են եղել իրանցի գործակալների հետ՝ փոխարենը ստանալով հարյուր հազարավոր դոլարներ։
Ըստ դատախազների՝ մեղադրյալներից ոմանք երկու տարի շարունակ լրտեսել են Իրանի օգտին, և բոլորն էլ հետախուզական գործունեություն են ծավալել պատերազմի սկսվելուց հետո։
Ըստ լրատվամիջոցի՝ կասկածյալները Հայֆայի և հյուսիսի բնակիչներ են, այդ թվում՝ բանակից փախած զինծառայող և երկու անչափահասներ։ Պետական դատախազությունը պնդում է, որ սա վերջին տարիների ամենածանր գործերից է։