Իսրայելի խորհրդարանի նախագահը չեղարկել է Անտոնիո Գուտերեշի հետ հանդիպումը
Իսրայելի խորհրդարանի նախագահը չեղարկել է Անտոնիո Գուտերեշի հետ հանդիպումը

Իսրայելի խորհրդարանի նախագահ Ամիր Օհանան չեղարկել է հանդիպումը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։ Ինչպես գրում է լրատվամիջոցը, այս մասին նշված է նրա տարածած հայտարարության մեջ։

Քնեսեթի խոսնակի խոսքով՝ հանդիպման չեղարկման պատճառը եղել է Գուտերեշի հրադադարի կոչերը։

«Հանդիպման չեղարկումն առանց պատճառի չի եղել։ Ես ուզում էի ձեզ նվիրել Քնեսեթի պատրաստած գիրքը, որտեղ պատկերված են հոկտեմբերի 7-ի լուսանկարները, բայց նա ևս մեկ անգամ Իսրայելին կոչ արեց դադարեցնել մարտերը և չնայած նրան, որ ՀԱՄԱՍ-ը մարդկանց օգտագործում է որպես վահան, այնուամենայնիվ նա քննադատեց Իսրայելին»,- ասաց Օհանան։