Իսրայելի խորհրդարանը կգումարվի Բենիամին Նեթանյահուին անվստահություն հայտնելու հարցով
Իսրայելի խորհրդարանը կգումարվի Բենիամին Նեթանյահուին անվստահություն հայտնելու հարցով

Իսրայելի խորհրդարանը կգումարվի վարչապետ Բենիամին Նեթանյահուին անվստահություն հայտնելու հարցով։ Ըստ իսրայելական լրատվամիջոցների՝ միջնորդությունը ներկայացրել է Իսրայելի լեյբորիստական ​​կուսակցությունը։

Հաղորդագրության համաձայն՝ անվստահություն հայտնելու մասին լեյբորիստական ​​կուսակցությունն ի պատասխան կառավարության՝ պատանդներին վերադարձնելու ձախողմանն է ներկայացրել:

«Մեր աղջիկներն ու տղաները ՀԱՄԱՍ-ի գերության մեջ են արդեն 108 օր։ Նրանց կյանքին ցանկացած պահի վտանգ է սպառնում։ Այս իշխանության օրոք նրանց լքեցին ու առևանգեցին։ Հենց այս կառավարությունը չի ընդունում անհրաժեշտ որոշումները նրանց փրկելու և բոլորին տուն վերադարձնելու համար։ Մենք ակնկալում ենք, որ ընդդիմության բոլոր խմբակցությունները կաջակցեն անվստահություն հայտնելու առաջարկին և կպահանջեն կառավարությունից պատասխանել այն հարցերին, որոնք թույլ չեն տալիս Իսրայել պետության ոչ մի քաղաքացու հանգիստ քնել»,- ասված է Իսրայելի Լեյբորիստական ​​կուսակցության հայտարարության մեջ։