Իսրայելի խնդրանքով այսօր ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտահերթ նիստ կանցկացնի
Իսրայելի խնդրանքով այսօր ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտահերթ նիստ կանցկացնի

Իսրայելի խնդրանքով այսօր ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտահերթ նիստ կանցկացնի։ Ըստ իսրայելական լրատվամիջոցների, նիստը տեղի կունենա տեղական ժամանակով 16:00-ին։

ՄԱԿ-ում Իսրայելի դեսպան Գիլադ Էրդանը նամակ է հղել Անվտանգության խորհրդի նախագահին՝ շտապ նիստ անցկացնելու խնդրանքով։ Նամակում Էրդանը խորհրդին խնդրել է «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը» ահաբեկչական կազմակերպություն հայտարարել։

Տեղեկության համար՝ իսրայելական լրատվամիջոցները հայտնել են, որ Իրանը տասնյակ անօդաչու թռչող սարքեր է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Ավելի ուշ հաղորդվեց, որ Իրանը բալիստիկ հրթիռների առաջին ալիքն է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Միևնույն ժամանակ, ՄԱԿ-ում Իրանի առաքելությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ հիմնվելով ՄԱԿ-ի կանոնադրության ինքնապաշտպանության 51-րդ հոդվածի վրա՝ Իրանի ռազմական գործողությունը պատասխան է Դամասկոսում Սիոնիստական ​​ռեժիմի ագրեսիային, դիվանագիտական ​​շենքերի վրա հարձակմանը և «խնդիրը կարող է համարել փակված»: