Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի իրականացրած հարձակման արդյունքում 31 երկրի 100-ից ավելի օտարերկրացի է զոհվել
Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի իրականացրած հարձակման արդյունքում 31 երկրի 100-ից ավելի օտարերկրացի է զոհվել։ Տեղեկությունը տարածում է «BBC»-ն։
Ամենաշատ զոհերը ԱՄՆ քաղաքացիների շրջանում են, առնվազն 27 ամերիկացի զոհվել է։
Թաիլանդի քաղաքացիների շրջանում զոհերը նույնպես մեծ են, 24 թայլանդցի է մահացել։ Հարձակման հետևանքով զոհվել է Ֆրանսիայի 15 քաղաքացի։ Նեպալ՝ 10, Արգենտինա՝ յոթ, Ուկրաինա՝ յոթ, Ռուսաստան, Միացյալ Թագավորություն և Չիլի՝ չորսական, Ավստրիա, Բելառուս, Կանադա, Չինաստան, Ֆիլիպիններ, Բրազիլիա՝ երեքական, Պերու, Ռումինիա՝ երկուական, մեկական քաղաքացի մահացել է Ավստրալիայից, Ադրբեջանից, Կամբոջայից, Իռլանդիայից, Պորտուգալիայից, Իսպանիայից, Շվեյցարիայից, Կոլումբիայից և Պարագվայից։
Առեւանգված պատանդների թվում կան Գերմանիայի եւ Մեքսիկայի քաղաքացիներ։ Իտալիայի, Պարագվայի, Շրի Լանկայի և Տանզանիայի քաղաքացիները համարվում են անհետ կորած։