Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակումից գրեթե չորս օր անց Իսրայելում զոհերի թիվը հասել է 1200-ի
Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակումից գրեթե չորս օր անց Իսրայելում զոհերի թիվը հասել է 1200-ի։ Տեղեկությունը տարածում է «BBC»-ն՝ հիմնվելով Իսրայելի Հանրային հեռարձակողի վրա։
ԶԼՄ-ների տվյալներով՝ զոհերի մեծ մասը խաղաղ բնակիչներ են։
Միաժամանակ, հղում անելով Պաղեստինի առողջապահության նախարարությանը, լրատվամիջոցը գրում է, որ Գազայում զոհվածների թիվը գերազանցել է 900-ը, իսկ 4600 մարդ վիրավորվել է։
Հարձակումների արդյունքում զոհվածների ընդհանուր թիվը հասել է 2100-ի։
Բացի այդ, Իսրայելի ռազմաօդային ուժերի տասնյակ կործանիչներ խոցել են ավելի քան 200 թիրախ։ Իսրայելի պաշտպանության բանակը հայտնում է, որ սա վերջին 24 ժամվա ընթացքում երրորդ հակահարվածն է այդ տարածքում։