Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակման հետևանքով զոհվել է 1008 մարդ։ Այս մասին, ըստ ԶԼՄ-ների, հայտնում է ԱՄՆ-ում Իսրայելի դեսպանատունը։
Նրանց հայտարարության համաձայն՝ վիրավորների թիվը հասնում է 3418-ի։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր Իսրայելի պաշտպանության բանակը, հարձակման ժամանակ զոհվել էր 123 զինվոր։ Գազայի հատվածում Իսրայելից առևանգվել է մոտ 150 մարդ։
Ըստ տեղեկությունների՝ Իսրայելի պաշտպանության գերատեսչությունը արդեն կապի մեջ է նրանցից մոտ 50-ի ընտանիքների հետ։