Իսրայելի վարչապետի խորհրդականն ասել է, որ Նեթանյահուն համաձայնել է Գազայի պատերազմին վերջ դնելու ԱՄՆ նախագահի ծրագրին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն համաձայնել է Գազայում պատերազմին վերջ դնելու ԱՄՆ նախագահի ներկայացրած ծրագրին։
Այս մասին հայտարարել է Նեթանյահուի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Օֆիր Ֆալկը։
Ֆալկի խոսքով՝ նշված պլանը բազմաթիվ թերություններ ունի, և ավելի շատ աշխատանք է պետք, սակայն իսրայելցի պատանդներին ազատ արձակելու դիմաց իսրայելական կողմը համաձայնել է այս ծրագրին։
«Շատ մանրամասներ կան աշխատելու։ Իսրայելի պայմանները, ներառյալ պատանդների ազատ արձակումը և ՀԱՄԱՍ-ի՝ որպես ցեղասպան ահաբեկչական կազմակերպության ոչնչացումը, չեն փոխվել»,- ասել է Օֆիր Ֆալկը։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին ներկայացրել է Գազայի պատերազմը դադարեցնելու եռաստիճան ծրագիր։