Իսրայելի վարչապետի խորհրդական. ՀԱՄԱՍ-ը Գազայի Ալ-Շիֆա հիվանդանոցի տակ ունի վերահսկողության և հրամանատարության կենտրոն, որը քաղաքացիական ենթակառուցվածքները դարձնում է «օրինական թիրախ»
ՀԱՄԱՍ-ը Գազայի Ալ-Շիֆա հիվանդանոցի տակ ստեղծել է վերահսկողության և հրամանատարության կենտրոն, որը քաղաքացիական ենթակառուցվածքը դարձնում է «օրինական թիրախ»,- ասել է Իսրայելի վարչապետի խորհրդական Մարկ Ռեգևը։
Նման հայտարարություն է արել Մարկ Ռեգևը այն բանից հետո, երբ հաղորդվել է, որ Իսրայելը «Ալ-Շիֆա» հիվանդանոցի մոտ հարձակվել է շտապօգնության ավտոշարասյան վրա։
Նշենք, որ Իսրայելը նախկինում հայտարարել էր, որ ՀԱՄԱՍ-ը Գազայի խաղաղ բնակիչներին օգտագործում է որպես կենդանի վահան և ռազմական համակարգեր ունի քաղաքացիական ենթակառուցվածքների տակ։
Նախօրեին Գազայի գլխավոր հիվանդանոցի՝ Ալ-Շիֆայի մոտակայքում շտապօգնության մեքենայի վրա հարձակում է տեղի ունեցել, որի պատասխանատվությունը ստանձնել են Իսրայելի զինված ուժերը։ Գազայի հատվածի առողջապահության նախարարության տվյալներով՝ հարձակման հետեւանքով 13 մարդ է զոհվել։