Իսրայելի վարչապետի գրասենյակի հաղորդմամբ՝ անցած շաբաթ հեռախոսազրույց է տեղի ունեցել Բենիամին Նեթանյահուի և Դոնալդ Թրամփի միջև
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել անցյալ շաբաթ։ Տեղեկությունը հաստատում է Նեթանյահուի վարչակազմը։
«Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նեթանյահուին Հեզբոլլահի դեմ Իսրայելի կողմից իրականացվող ինտենսիվ և վճռական գործողությունների կապակցությամբ», – ասվում է Նեթանյահուի գրասենյակում։